Ուսանողների կեցության խնդիրները Հայաստանում

Ուսանող՝ Ալինա Հովհաննիսյան
Ղեկավար՝ Լիլիկ Ստեփանյան, բ.գ.թ
Խորհրդային տարիներին յուրաքանչյուր բուհ ունեցել է իր հանրակացարանը։ Այժմ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող 16 բարձրագույն ուսումնական հաստատություններից 8-ն ունեն հանրակացարաններ, որոնցից 5-ը՝ Երևանում:
Երևանում հանրակացարաններ ունեն Վ. Բրյուսովի անվ. պետական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը:




Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հանրային կապերի և լրատվության բաժնից մեզ ասացին, որ շենքում այս պահին ապրում են Արցախից եկած ընտանիքներ, ուստի ուսանողներ այս պահին հանրակացարանում չեն ապրում:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրակացարանը գործում է 2014թ. դեկտեմբերից։

Երեք հարկանի շինության յուրաքանչյուր հարկն ունի ընդհանուր խոհանոց և սանհանգույց: Սակայն հանրակացարանի մոտակայքում ապրող մարդիկ չգիտեն, որ կա նման կառույց, ինչպես նաև չգտանք ցուցանակներ, որտեղ նշված լիներ, որ կառույցը ուսանողական հանրակացարան է:




Սահակ Մանուկյան

Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր

Շենքն ունի 27 սենյակ

Հանրակացարանը նախատեսված է 54 ուսանողի համար։
Մեկ անձի կեցության արժեքը 60.000 դրամ է
Սենյակները երկտեղանոց են:


Գտնվում է
Երևանի Արաբկիր թաղամասի Հովսեփ Էմինի 123 հասցեում՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մոտակայքում:
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ուսանողական հանրակացարանը շահագործման է հանձնվել 2019 թվականին:

Նախատեսված է 216 ուսանողի համար: ԵՊՀ-ն վերջին տվյալների համաձայն, ունի 11977 ուսանող:

Հանրակացարանում, այս պահի դրությամբ, մեծամասնություն են կազմում ազգությամբ հայ ուսանողները, օտարերկրացի ուսանողները 10-ն են:

Հանրակացարանում յուրաքանչյուր սենյակ ունի իր սանհանգույցը և լոգասենյակը: Ամեն հարկում գործում է երկու ընդհանուր խոհանոց: Հանրակացարանը ունի ուսանողների համար նախատեսված համակարգչային սենյակ:




Հանրակացարանը նախատեսված է 216 ուսանողի համար։
Այս պահի դրությամ հանրակացարանը ամբողջությամբ բնակեցված է:


Մեկ անձի կեցության ամսական վճարը կազմում է
60.000 դրամ` մեկտեղանոց սենյակում,
45․000 դրամ` մեծ մակերեսով երկտեղանոց սենյակում (24 քառակուսի մետր),
40․000 դրամ՝ փոքր մակերեսով երկտեղանոց սենյակում (19 քառակուսի մետր),
35․000 դրամ՝ երեքտեղանոց սենյակում,
30․000 դրամ՝ չորստեղանոց սենյակում։

Այլ բուհերի ուսանողների համար նշված արժեքներին գումարվում է 10%, իսկ օտարերկրյա ուսանողների համար 30%:

Գտնվում է Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում:




Տիրուհի Թուրաջյան

ԲՊՀ ուսանողուհի, որն ապրում է ԵՊՀ հանրակացարանում

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի երկու հանրակացարանային շենքերը միասին նախատեսված են 640 ուսանողի համար։
Հանրակացարանում ապրում են ազգությամբ հայ, հնդիկ, հորդանանցի և ղազախ ուսանողներ:
Հանրակացարանի թիվ 1 մասնաշենքը վերանորոգվել է 2009 թվականին, թիվ 2 մասնաշենքը՝ 2004-ին:


ԵՊԲՀ համալսարանի հանրակացարանի տնօրեն Տիգրան Դալարյանը ասաց, որ բժշկական համալսարանը ունի Դավիթ Անհաղթի 10 հասցեում գտնվող երկու մասնաշենք, և այս տարի առաջին տարին է, որ Միքայելյան հիվանդանոցում ունեն նոր հանրակացարան:
Հանրակացարանը նախատեսված է 640 ուսանողի համար։
Ներկա դրությամբ հանրակացարանը ամբողջությամբ ծանրաբեռված է:
Մեկ սենյակի
ամսական վճարը կազմում է
թիվ 1 հանրակացարան՝ 60.000 դրամ
թիվ 2 հանրակացարան՝ 45.000 դրամ

Սենյակներում կարող է բնակվել մինչև 3 ուսանող:

Գների տարբերությունը պայմանավորված է նրանով, որ թիվ 1 մասնաշենքը ավելի ուշ է վերանորոգված:

Գտնվում է Դավիթ Անհաղթի 10 հասցեում:




Ակաշ Փանու

Ազգությամբ հնդիկ ուսանող, որն ապրում է ԵՊԲՀ հանրակացարանում:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակացարանը շահագործման է հանձնվել 1965 թվականին։ Գտնվում է Արաբկիր 37 հասցեում: Յուրաքանչյուր հարկ ունի սանհանգույց: Վարձակալման արժեքը ագրարային համալսարանի ուսանողների համար ամսական 7000 դրամ է, այլ բուհերի ուսանողների համար՝ 18000 դրամ:
Մարզերում գտնվող հանրակացարանները
  • Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան

    Գյումրի, Վազգեն Սարգսյան 26
  • Գավառի պետական համալսարան

    Գավառ, Հրանտ Հակոբյան 2
  • Գորիսի պետական համալսարան

    Գորիս, Կոմերիտմիության 2/1

Ըստ վիճակագրության՝ Երևանում բնակարանների գներն աճել են։ Եվ գաղտնիք չէ, որ դա պայմանավորված է նաև 2022թ. փետրվարի 24-ին սկվսած ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՀՀ ներգաղթի մեծ ալիքով:


Ըստ կադաստրի կոմիտեի տվյալների` 2023 թ. փետրվարին հանրապետությունում անշարժ գույքի գրանցված գործարքների քանակը 2023 թվականի հունվարի համեմատ աճել է 23.6 %-ով, իսկ 2022թ․փետրվարի համեմատ՝ 17.2 %-ով: Երևանում 2023-ի փետրվարին գրանցված գործարքների քանակը 2023-ի հունվարի համեմատ աճել է 22.4 %-ով, իսկ 2022-ի փետրվարի համեմատ՝ նվազել 3.2 %-ով:


Անշարժ գույգի գործակալություններից մեկի սոցցանցերի համակարգող Աննա Մովսիսյանը նշում է, որ 2023 թ. հունվարի 22-ի տվյալներով, վարձով բնակարաների գները` համեմատած նախորդ տարիների, աճել են 70%-ով, իսկ վաճառքինը՝ 50%-ով:

Ամեն տարի ամռանը տների վարձակալության գներն բարձրանում են, քանի որ մարզերից շատ ուսանողներ գալիս են Երևան՝ սովորելու։ Ներկայիս իրավիճակը շատ ավելի բարդ է, քանի որ եթե մինչև ռուս-ուկրանիական պատերազմը կենտրոնում կարելի էր բնակարաններ գտնել 120-200.000 դրամով, ապա այժմ այդ գնով բնակարաններ գտնելն անգամ ծայրամասերում շատ դժվար է։





Լիա Սարգսյան

ԲՊՀ ուսանողուհի, որն ապրում է վարձով բնակարանում

Ուսանողի Տուն
Երևանում գործում է «Ուսանողական տուն» հաստատությունը, որը մարզից Երևան տեղափոխված ուսանողների համար ոչ ֆորմալ կրթության և բնակության վայր է, գտնվում է Դավիթ Մալյանի 20 հասցեում։


Այստեղ շեշտը դրված է ուսանողներին կրթելու, նրանց առաջնորդ, մարզամետ դարձնելու վրա, որպեսզի համալսարանը ավարտելուց հետո վերադառնան իրենց մարզ և զբաղվեն մարզի առաջխաղացմամբ: Այստեղ ուսանողները, որոնք մարզից գալիս են համալսարան սովորելու և ուսանողի տանը բնակվելու, դասերին զուգահեռ ուսանողական տանը մասնակցում են կրթական ծրագրի, որն ուղղված է ուսանողներին գիտելիք և հմտություններ տալուն, որոնք կարող են օգտագործել իրենց մարզերում, ծրագրեր անելու, և համայնքն ակտիվացնելու համար:
Տեղերը սահմանափակ են՝ ունեն 30 տեղ, և յուրաքանչյուր ուսանող, որը ցանկանում է ապրել այստեղ, անցնում է քննության երեք փուլ՝ առցանց դիմում, որին հաջորդում է օֆլայն հանդիպում և հարցազրույց:
Ծրագրին մասնակցելու համար պարտադիր է առաջին կամ երկրորդ կուրսի ուսանող լինելը, իսկ բնակության վայրը պետք է լինի Երևանից 60 կմ և ավելի հեռավորության վրա:


ՄԵՐ ՏՈՒՆԸ

«ՄԵՐ ՏՈՒՆԸ» սոցիալական հասարակական կազմակերպություն, որը կեցություն է ապահովում մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների դեռահաս եւ չափահաս այն աղջիկներին, որոնք ուզում են սովորել և շարունակել իրենց կրթությունը: Գտնվում է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Ղեկավարը Տիգրանուհի Կարապետյանն է:


Ուսանողների կեցության խնդիրները եղել են և առկա են մինչ օրս: Յուրաքանչյուր ուսանող ինքն է փորձում լուծում գտնել խնդրին. ոմանք հանրակացարաններում են գտել կեցության վայր, ոմանք՝ վարձով բնակարաններում, ոմանք ապրում են Երևանում բնակվող հարազատների տանը, իսկ Երևանին մոտ ապրող մարզերի ուսանողների մի մասն էլ նախընտրում է ամեն օր հասնել Երևան և հետ գնալ մարզ:
«Ուսանողի տունը», «Մեր տունը» կազմակերպություններ են, որոնց միջոցով պարզ է դառնում, որ ուսանողների կեցության խնդիրը կարելի է լուծել նաև մասնավոր կազմակերպությունների, հանրակացարանների շնորհիվ: Բացի դա, համալսարանները և պետությունը ևս պետք է հետաքրքրված լինեն այս խնդրով և փորձեն գտնել լուծումներ:
Made on
Tilda